չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեկնարկում է Ստեփանակերտում ջերմատնային տնտեսությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը

Մեկնարկում է Ստեփանակերտում ջերմատնային տնտեսությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը մեկնարկում է «Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակում Ստեփանակերտում ջերմատնային տնտեսությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից:

Միջոցառման շահառու հանդիսանալու համար պարտադիր պայման է մեկ ջերմատան մակերեսի՝ ոչ պակաս, քան 100 քառակուսի մետր լինելը: Դիմումներն ընդունվում են մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը՝ երկուշաբթիից-ուրբաթ, աշխատանքային ժամերին: Հասցե՝ Թումանյան 115, հեռախոս՝ 047943501:

  • Կիսվել: