հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեկ շաբաթվա ընթացքում Արցախում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար

Մեկ շաբաթվա ընթացքում Արցախում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 58 հաղորդում, որից 39-ը՝ հանցագործությունների վերաբերյալ:

Դրանցից 34-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ՝ ՆԳ նախարարությունը համագործակցում է Արցախի Հանրապետության իրավապահ բոլոր մարմինների հետ և ձեռնարկում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Հերթապահ մասում գրանցված անձնական ունեցվածքի գողության 2 դեպքից 1-ը և վիճաբանությունների ու դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ ստացված 3 հաղորդումներից 2-ը բացահայտվել և քննության փուլում է: Խարդախություն բնութագրմամբ 3 հաղորդումները ևս բացահայտվել են: Արձանագրվել է ապօրինի ծառահատման 6 դեպք:

Շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն: Քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 14 դեպք:

Այն պայմանավորված է Կանեփ-Կակաչ 2022» համալիր միջոցառման երկրորդ փուլի արդյունքներով: Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք է կամովին հանձել 6 քաղաքացի:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, նախորդ շաբաթվա համեմատ աճել է ճանապարհատրանսպորտային պատահարները: Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, որից 15-ը՝ նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 4 քաղաքացի:

Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 20 դեպք, 8 վարորդ եղել է անսթափ վիճակում, 186-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:

Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանության ծառայողներն ապահովում են կայուն հասարակական կարգ ու կանոն:

Հետադարձ կապ`1-02

  • Կիսվել: