երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեկ օրում Արցախում ականազերծվել է 16 հեկտար տարածք. ՌԴ ՊՆ

Մեկ օրում Արցախում ականազերծվել է 16 հեկտար տարածք. ՌԴ ՊՆ

Մեկ օրվա ընթացքում Արցախում  հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն ։

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ ուղեկցումը եւ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնումը, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

Մեկ օրում մաքրվել է 16 հա տարածք,4 կմ ճանապարհ, 6 տնաշինական շինություն, հայտնաբերվել և դուրս է բերվել 18 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 642 հա տարածք, 517 կմ ճանապարհ, 1 592 բնակարանաշինություն, այդ թվում ՝ 30 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 191 պայթուցիկ նյութ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն էին ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանական և հայկական կողմերը կանգ են առել գրավյալ դիրքերում, իսկ տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահներ ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: