հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Մայրություն և Հարություն». Ստեփանակերտի Մայր տաճարում ցուցահանդես և հոգևոր համերգ է կազմակերպվել

«Մայրություն և Հարություն». Ստեփանակերտի Մայր տաճարում ցուցահանդես և հոգևոր համերգ է կազմակերպվել

Այսօր՝ ապրիլի 12-ին, ՀԱԵ Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և Արցախի նկարիչների միության համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի  Աստվածամոր Սուրբ Հովանի  Մայր տաճարի ներքնասրահում կազմակերպվել է «Մայրություն և Հարություն» խորագրով ցուցահանդես և հոգևոր համերգ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման սկիզբն ազդարարեց Արցախի պետական ակադեմիական երգչախումբը՝ հնչեցնելով Արցախի Հանրապետության պետական օրհներգը։

Нет описания.

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀԱԵ  Արցախի թեմի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:

«Բոլորս գիտենք, թե ինչ նշանակություն է ունեցել եկեղեցու ներքնասրահը 44-օրյա պատերազմի ընթացքում, թե ինչպես են հարակից շենքերից հարյուրավոր մեր հայրենակիցներ քաղաքի հրթիռակոծման ժամանակ ապաստանել այստեղ։ Բայց ֆիզիկական ապահովության վայրից բացի, ներքնասրահը վերածվել է յուրահատուկ մի աղոթավայրի, որտեղ միասնական աղոթք է հնչում սահմանին կռվող մեր զինվորների համար։ Ահա այս գեղեցիկ իրողությունը Արցախի մեկուսացման պայմաններում հիմքը դարձավ այն տեսիլքի, որ եկեղեցու ներքնասրահը կարելի է դարձնել հոգևոր-մշակութային համախմբման մի վայր՝ դրանով Սուրբ Աստվածածին եկեղեցին  դարձնելով մեր ժողովրդի համար հոգևոր ապաստարան։ Հարության և Ավետման տոների վերարժևորման ցանկությամբ, նաև այն համոզմամբ, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, մենք պետք է շարունակենք արարել, ստեղծագործել և գեղեցկացնել մեր կյանքը, կազմակերպեցինք այս երեկոն։ Հայոց եկեղեցին իր ամբողջ գոյության ընթացքի ծիսական, աղոթական և քարոզչական գործունեությանը զուգահեռ` շատ մեծ տեղ է հատկացրել նաև մշակութային կյանքին, և դարեր շարունակ մեր մշակույթը ապրել ու ծաղկել է հենց եկեղեցու ծոցում»,-ասել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը։
Нет описания.
Արցախի նկարիչների միության նախագահ Արմեն Ղուկասյանը մեզ հետ զրույցում միջոցառումը համարել է եռատոն։

Нет описания.

Нет описания.
«Ստեղծվել է մշակութային  խորհուրդ,  և Արցախի թեմի հետ որոշեցինք այս հիասքանչ սրահում համատեղ կազմակերպվել  միջոցառում ու այսօր մենք ներկա ենք եռատոնի։ Ցուցադրվել են 15 նկարիչների մոտ 40 աշխատանքներ։

Կարծում եմ, որ միջոցառումը կայացել է, և մենք հետագայում կշարունակենք ձևավորվող ավանդույթը»,-ասել է Ա. Ղուկասյանը։

 

Нет описания.

Հոգևոր միջոցառման ընթացքում հնչել են Կոմիտասի, Օռլանդո Լասսոյի, Սվիրիդովի ստեղծագործություններից։ Համերգն ամփոփվել է Կոմիտասի  «Հայր Մեր»-ի կատարմամբ։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

  • Կիսվել: