հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի մայրաքաղաքում և շրջկենտրոններում ռուսաց լեզվի անվճար դասընթացներ կկազմակերպվեն

Արցախի մայրաքաղաքում և շրջկենտրոններում ռուսաց լեզվի անվճար դասընթացներ կկազմակերպվեն

Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և Մարտակերտում հայտարարվում է ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն՝ 7-14 տարեկան երեխաների համար։

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել են ԱՀ նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի զարգացման հարցերի բաժնից: Ըստ աղբյուրի՝ դասընթացները մեկնարկելու են 2022 թ․ փետրվարի 1-ից։

Մեկնարկից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։ Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 27-ը։ Դասընթացներին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել 097297319 (Ասկերանում ռուսերենի մասնագետ Լիանա Դանիելյանին), 097241407 (Ստեփանակերտում՝ Մարթա Օսիպյանին), 097 22 48 84 (Մարտակերտում՝ Սոֆյա Պետրոսյանին), 097176196 (Մարտունիում՝ Դիանա Ստեփանյանին) հեռախոսահամարներին:

  • Կիսվել: