ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մաճկալաշեն համայնքի բնակիչը գերեվարվել է. բանակցում են նրան վերադարձնելու համար

Մաճկալաշեն համայնքի բնակիչը գերեվարվել է. բանակցում են նրան վերադարձնելու համար

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։

ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է, որ փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

"Այս մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել են ռուս խաղաղապահներին։ Այժմ նրանց միջնորդությամբ վարվում են բանակցություններ անձին վերադարձնելու ուղղությամբ։

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ահազանգի վերաբերյալ ուսումնասիրությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ",- հայտնում է Ստեփանյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: