ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մաճկալաշենի գերեվարված բնակիչը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել

Մաճկալաշենի գերեվարված բնակիչը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացնում է, որ ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը:
 
«Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը: Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը:
 
Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին: Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»,- գրել է Ստեփանյանը:
 
 
 
 
 

 

  • Կիսվել: