երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

Հունիսի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով  Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։

Կողմերը քննարկել են հայկական երկու հանրապետությունների արտաքին և անվտանգային քաղաքականություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Արցախի Հանրապետության անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ։

  • Կիսվել: