հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մասիս Մայիլյանը չեղարկում է նախընտրական քարոզարշավի հանրային բոլոր հանդիպումները

Մասիս Մայիլյանը չեղարկում է նախընտրական քարոզարշավի հանրային բոլոր հանդիպումները

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբների համատեղ հայտարարությունը. 

«Հարգելի հայրենակիցներ, մեզ պատուհասած նոր կորոնավիրուս համավարակի գնալով ահագնացող վտանգից ելնելով այսօրվանից չեղարկում ենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանրային բոլոր հանդիպումները։

Մեկ անգամ ևս փաստում ենք, որ Արցախը ՀՀ-ի հետ անվտանգության ընդհանուր միջավայրում է, ուստի համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբերը հանրությանը պարբերաբար կտեղեկացնեն հետագա քայլերի մասին։

Քաղաքացիներին կոչ ենք անում խստորեն հետևել հիգիենայի կանոններին ու պատկան մարմինների հորդորներին։

Մեր երկրի անվտանգությունը և յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բացարձակ արժեքներ են, և ամեն ինչ պետք է արվի դրանց անվերապահ պահպանման համար»։

 

 

 

  • Կիսվել: