հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մասիս Մայիլյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

Մասիս Մայիլյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

2020թ. փետրվարի 11-ի ժամը 17.00-ի տվյալներով ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երեք թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 11.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ինքնաառաջադրման միջոցով իր թեկնածությունն  առաջադրելու մասին Մասիս Սամվելի Մայիլյանի դիմումը: Այս մասին հայտնում է ԱՀ ԿԸՀ-ն:

Ավելի վաղ Արցախի ԿԸՀ-ն հայտնել էր, որ համապետական ընտրություններին մասնակցելու մեկ հայտ է ներկայացվել. փաստաթղթեր է ներկայացրել «Անկախության սերունդ» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Ռուսլան Էդուարդի Իսրայելյանը:

  • Կիսվել: