ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարտունու շրջանում ընթանում են ազատ բնակֆոնդի տների վերանորոգման աշխատանքներ

Մարտունու շրջանում ընթանում են ազատ բնակֆոնդի տների վերանորոգման աշխատանքներ

ԱՀ Մարտունու շրջանում իրականացվում են շրջանի ազատ բնակֆոնդի 255 բնակելի տների վերանորոգման աշխատանքներ։ Դրանք կտրամադրվեն տեղահանված ընտանիքներին։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։

Աղբյուրի հաղորդմամբ` 31 բնակելի տներում աշխատանքներն արդեն ավարտվել են, 3-ում ընթացքի մեջ են։ Նախատեսվում է բարեկարգել ևս 85 տուն, իսկ 136-ը ենթակա է ուսումնասիրության։

  • Կիսվել: