երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մարտունու շրջանի մի շարք կրթական հաստատություններ համալրվել են անհրաժեշտ պարագաներով

Մարտունու շրջանի մի շարք կրթական հաստատություններ համալրվել են անհրաժեշտ պարագաներով

ԱՀ Մարտունի քաղաքում գործող արհեստագործական ուսումնարանը, շրջկենտրոնի սպորտդպրոցի շախմատի խումբը, Ճարտար քաղաքի թիվ 1 մանկապատեզը համալրվել են անհրաժեշտ պարագաներով։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։ « ԱՄՆ կատարած վերջին այցիս ընթացքում հանդիպում եմ ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան Թեմի Առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի հետ: Վերջինիս էլ ներկայացրել եմ Մարտունու շրջանի մի շարք կրթական հաստատությունների խնդիրները, որոնց մասին տեղեկացրել էր ԱՀ ԿԳՄՍ նախարարը։ Սրբազան Հայրը խոստացավ օգնել, և, ահա, օգնությունը չուշացավ»,֊ նշել է Ա. Սիմոնյանը։

May be an image of 6 մարդ, people standing և ներսումը

Մեզ հետ զրույցում ԱՀ Ճարտար քաղաքի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Զոյա Առաքելյանն ասաց, որ մանկապարտեզին նվիրաբերել են 15 հատ մանկական և 12 հատ մեծ աթոռներ, դաստիարակի համար 1 սեղան, 1 համակարգիչ, 1 լվացքի մեքենա:

Բնութագրությունը հասանալի չէ «Ամբողջ աշխատակազմի անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ԱՄՆ Արևմտյան Թեմի Առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանին մեր մանկապարտեզի երեխաներին ուշադրության կենտրոնում պահելու համար»,- ընդգծել է Զ. Առաքելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: