ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարտունու շրջանի մի շարք համայնքներում ջերմատներ են կառուցվում

Մարտունու շրջանի մի շարք համայնքներում ջերմատներ են կառուցվում

ATP բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ, Green Training Center աջակցության ծրագրի շրջանակում ԱՀ Մարտունու շրջանի Հերհեր, Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքներում կառուցվում են ջերմատներ:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է ԱՀ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զարգարյանը։

«Արցախում ծրագիրն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում Մարտունու շրջանում կառուցվում է 25 ջերմոց, երկրորդ փուլում` Ասկերանի շրջանում` ևս 24-ը և 1-ն էլ՝ Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի համար` փորձուսուցողական նպատակով: Մարտունու շրջանում աշխատանքները մեկնարկել են մայիսի 10-ից և կավարտվեն մինչև ամսվա վերջ»,-նշել է Մ. Զարգարյանը՝ հավելելով, որ ջերմատները կառուցապատում է «Սերինիտա» ընկերությունը։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ շահառուներին տրամադրվել են խնձորենու, տանձենու, կեռասենու, սև սալորենու, ընկուզենու բարձրորակ տնկիներ, ազնվամորու, մոշի թփեր, բանջարաբոստանային մշակաբույսերի 25 տեսակի` վարունգի, լոլիկի, պղպեղի տարբեր սորտերի, ծնեբեկի, գազարի, դդմի, սոխի, սխտորուկի և ծաղիկների սերմացուներ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ջերմատների կառուցումից հետո նախատեսվում է Green Training Center ՍՊԸ-ի հովանու ներքո կազմակերպել նաև շահառուների ուսուցում «Կանաչ կենտրոն»-ում»,-ընդհանրացրել է Մ. Զարգարյանը։

  • Կիսվել: