երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել

Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել

Հրշեջ-փրկարարները լիկվիդացրել են Կարմիր Շուկա համայնքի տարածքում բռնկված հրդեհը:

 

Հուլիսի 22-ին ժամը 13:36-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:

Ժամը 13:37-ին Կարմիր Շուկա համայնքում տեղակայված հրշեջ-փրկարար ջոկից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր : Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին, մարվել` ժամը 14:30-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3 հա չոր խոտատարածք և հնձած դաշտ:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

  • Կիսվել: