չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մարտունու շրջանի Աշան համայնքում վերակառուցվել է ջրագծի արտաքին ցանցը

Մարտունու շրջանի Աշան համայնքում վերակառուցվել է ջրագծի արտաքին ցանցը

ԱՀ Մարտունու շրջանի Աշան համայնքում վերակառուցվել է 900 մետր երկարությամբ ջրագծի արտաքին ցանցը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է Աշան համայնքի ղեկավար Արմեն Բալասանյանը:

«Գյուղում ջրամատակարարումն իրականացվում էր պարբերական խափանումներով, բայց խմելու ջրի խնդիր երբևիցե չենք ունեցել: Արտաքին ցանցի վերակառուցումը հնարավորություն է ստեղծել, որ ջրային պաշարներն ավելանան»,-ասել է Ա. Բալասանյանը:

Նրա խոսքով՝ այս օրերին գյուղի բնակիչների շրջանում աշխատանքային եռուզեռ է տիրում: Ամեն մեկն իր տնամերձ հողակտորն է մշակում: Մի մասն էլ շարունակում է անասնապահությամբ զբաղվել:

«Հաստատակամությամբ լցված 451 բնակիչ ունի մեր գյուղը: Դպրոցում սովորում է 74 աշակերտ. նրանցից 59-ը մասնակցում է «Երկարօրյա դպրոց» ծրագրին: Բնականոն գործունեություն են իրականացնում նաև մանկապարտեզը, բուժկետն ու համայնքապետարանը: Պատերազմից հետո Աշանում տեղահանված վեց ընտանիք է հաստատվել, յոթ տուն էլ վերանորոգվել է այլ ընտանիքների տրամադրելու նպատակով»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: