հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարտունու կարի աշխատարանին կից արտադրամաս կբացվի

Մարտունու կարի աշխատարանին կից արտադրամաս կբացվի

Ավարտվեց «Ջենեսիս Արմենիա» և UMCOR հիմնադրամների համատեղ ծրագրի առաջին փուլը, որի արդյունքում Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում գործող կարի աշխատարանն արդեն ունի 15 փորձառու մասնագետ։ Այս մասին նշված է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ շահառուներն անցել են գործնական և տեսական վերապատրաստման եռամսյա դասընթաց, հմտացան կար ու ձևի տեխնոլոգիայի կիրառման գործում, թարմացրին գիտելիքները, կրկնապատկեցին փորձն ու արդեն որպես հմուտ դերձակներ պատրաստ են ապահովել ցանկացած պատվերի որակ ու քանակ։

«Վճռական ենք ծրագրի 2-րդ փուլն իրականացնելու հարցում: Այս անգամ շարունակելու ենք աշխատել Արցախի կառավարության և Մարտունու կարի ուսումնարանի հետ համատեղ։ Շուտով աշխատարանին կից պատրաստ կլինի նաև կարի արտադրամասը, որտեղ աշխատելու են հենց մեր դերձակները»,-մասնավորապես ասված է «Ջենեսիս Արմենիա»-ի հաղորդագրությունում ։

  • Կիսվել: