կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մարտունու ավագանու անդամը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ Նժդեհի արձանը կանգուն է (տեսանյութ)

Մարտունու ավագանու անդամը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ Նժդեհի արձանը կանգուն է (տեսանյութ)

Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Մարտունու շրջանի ավագանու անդամ Նվեր Դադամյանը և կցել տեսանյութ ու լուսանկարներ, որոնցում երևում է՝ Գարեգին Նժդեհի արձանը կանգուն է:

Նշենք, նախօրեին տեղեկություն տարածվեց առ այն, որ ադրբեջանական կողմի պահանջով ռուս խաղաղապահները նախաձեռնել են Գարեգին Նժդեհի՝ Մարտունու շրջանում գտնվող արձանի ապամոնտաժումը: 

 

  • Կիսվել: