ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մարտունու արհեստագործական ուսումնարանում աստիճանաբար վերացնում են պատերազմի հետքերը (լուսանկարներ)

Մարտունու արհեստագործական ուսումնարանում աստիճանաբար վերացնում են պատերազմի հետքերը (լուսանկարներ)

ԱՀ Մարտունի քաղաքի Վլադիկ Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանը պատերազմի հետևանքով ունեցավ զգալի կորուստներ. այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ուսունարանի տնօրեն Արտակ Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատերազմի ընթացքում ուսումնարանի 4 մասնաշենքերից 3-ը, ուսումնական բոլոր շենքերի պատուհանները և դռները վնասվեցին: Բայց Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, ինչպես նաև բարեգործների շնորհիվ հնարավորություն ստեղծվեց վերացնելու պատերազմի հետքերը: Մեծ աջակցություն ցուցաբերվեց նյութատեխնիկական բազայի, նոր ավտոբուսների ձեռքբերման, ցանկապատման աշխատանքերի նպատակով: Հիմնական բարերարը Armenian tools for schools բարեգործական կազմակերպությունն է: Այժմ ունենք բավարար նյութատեխնիկական բազա, ինչը հնարավորություն է ընձեռում ապագա մասնագետների մեջ ժամանակի պահանջներին համահունչ հմտություններ ձևավորել: Շատ կարևոր է ուսումնարանի համար սպորտդահլիճի կառուցումը, ինչը հնարավորություն կտա սովորողներին պարապելու անբարենպաստ պայմանների ժամանակ ևս», - նշեց Ա. Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ ուսումնարանի աշակերտները, բացի հիմնական կրթություն ստանալուց, ձեռք են բերում նաև պահանջված մասնագիտություններ:

 

«Ուսումնարանում սովորում են 118 սան` 7 մասնագիտություններով՝ տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, տրակտորիստ մեքենավարներ, վարսահարդարներ, դերձակներ, սալիկապատողներ, զոդողներ և խոհարարներ: Սովորողների հիմնական մասը Մարտունու շրջանի տարբեր գյուղերից են», -հավելեց Ա. Սարգսյանը:

  • Կիսվել: