հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարտունու արհեստագործական ուսումնարանն աշխատում է բնականոն հունով (լուսանկարներ)

Մարտունու արհեստագործական ուսումնարանն աշխատում է բնականոն հունով (լուսանկարներ)

ԱՀ Մարտունի քաղաքի արհեստագործական ուսումնարանն Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում մեծ վնասներ է կրել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ուսումնարանի տնօրեն Արտակ Սարգսյանն ասել է, որ քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում կրթական հաստատության 4 մասնաշենքերից 3-ը լրջորեն վնասվել են։

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ բացի այդ, ունեն նաև գույքային վնասներ: Հրետակոծության արդյունքում տուժել են նաև ուսումնարանի երկու ավտոբուսները, որոնցով կազմակերպվում էր շրջակա համայնքներից սովորողների փոխադրումը։ Բարերարների օգնությամբ այժմ ձեռք է բերվել մեկ ավտոբուս, որի միջոցով իրականացվում է աշակերտների տեղափոխումը:

«Կարճ ժամանակահատվածում տարբեր շինարարական կազմակերպությունների, ինչպես նաև մեր ուժերով կարողացել ենք որոշակիորեն վերականգնել և անցնել աշխատանքային բնականոն հունի: Ուսուցիչների և մասնագետների պակաս չունենք. ուսումնարաում ներկայումս սովորում է 109 աշակերտ՝ վեց մասնագիտությամբ»,- մասնավորապես ասել է Ա. Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա ցավով տեղեկացրել է, որ պատերազմի օրերին շինարարական գործիքների մի մասը, այլ մասնագիտությունների ուսուցման համար նախատեսված իրեր գողացել են։

Ա. Սարգսյանի խոսքով՝ բարի մարդկանց շնորհիվ ուսումնարանը ձեռք է բերել անհրաժեշտ տեխնիկա և իրեր, որոնց օգնությամբ այժմ կարողանում են իրականացնել դասապրոցեսները:

«Ուսումնարանում սովորող 109 աշակերտ (ուսման տևողեւթյունը 3 տարի է) բարերարների կողմից որպես նվեր ստացել են իրենց մասնագիտությունների համար անհրաժեշտ իրեր:

Բնութագրությունը հասանալի չէ

Իսկ ուսումնարանին հատկացվել են համակարգիչներ, անհրաժեշտ տեխնիկա, գույք»,- ավելացրել է ուսումնարանի տնօրենը:

  • Կիսվել: