շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարտունին իր հերոս զավակների շնորհիվ կանգուն է. օգոստոսի 17-ը քաղաքի Վերածննդի օրն է

Մարտունին իր հերոս զավակների շնորհիվ կանգուն է. օգոստոսի 17-ը քաղաքի Վերածննդի օրն է

Օգոստոսի 17-ին նշվում է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի Վերածննդի օրը:

 Հայրենիքի նվիրյալ զավակների շնորհիվ՝ 1992թվականի օգոստոսի 17-ին կանխվել է մի քանի ուղղություններով հակառակորդի հարձակումը Մարտունու վրա:
 
Մարտունի քաղաքի ավագանու որոշմամբ՝ 2007 թվականից  օգոստոսի 17-ը նշվում է Մարտունու Վերածննդի օր:
 
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ Մարտունու  քաղաքապետ Ազնավուր Սաղյանը նշել է, որ այս տարի, ստեղծված իրավիճակից ելնելով, տոնական միջոցառումներ չեն կազմակերպվել։
 
«Այսօր ծաղիկներ խոնարհեցինք Մոնթե Մելքոնյանի, Գարեգին Նժդեհի, Վլադիկ Խաչատրյանի, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան գոյապայքարի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։
 
Օրվա խորհդի համաձայն՝  տեղի ունեցավ նաև Արցախյան երեք պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողությունը»,-տեղեկացրել  է Ա. Սաղյանը՝  ընդգծելով, որ  Մոնթեաբերդն իր հերոս զավակների շնորհիվ  շարունակում է կանգուն մնալ ու բարգավաճել։

  • Կիսվել: