շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարտակերտում վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ

Մարտակերտում վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Մարտակերտ-Նոր Կարմիրավան ավտոճանապարհի տարածքում 1991թ. ծնված Դ. Խ.-ի, 1990թ. ծնված Օ.Ս.-ի, 1996թ. ծնված Դ. Պ.-ի և 1987թ. ծնված Մ.Պ.-ի միջև առաջացած վիճաբանության, Դ.Խ.-ի կողմից Դ. Պ.-ին դանակով հարվածելու և վերջինիս մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ ԱՀ Քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: