ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Մարտակերտում, Ճանկաթաղ և Մաղավուզ համայնքներում նախատեսված են զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Մարտակերտում, Ճանկաթաղ և Մաղավուզ համայնքներում նախատեսված են զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական ջոկատները չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքի, ինչպես նաև Ճանկաթաղ և Մաղավուզ համայնքների մոտակայքում:

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն պայթեցման աշխատանքներ է նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում: 

ԱԻՊԾ-ն կոչ է անում պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել:

  • Կիսվել: