ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարտակերտում կկազմակերվեն ռուսաց լեզվի անվճար դասընթացներ

Մարտակերտում կկազմակերվեն ռուսաց լեզվի անվճար դասընթացներ

ԱՀ Մարտակերտ քաղաքում կկազմակերվեն ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացներ 7-14 տարեկան երեխաների համար։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ռուսերենի մասնագետ Սոֆյա Պետրոսյանն ասել է, որ դասընթացները կմեկնարկեն ընթացիկ տարվա փետրվարի 1-ին։

«Մինչև մեկնարկը, սակայն, դիմորդների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար կատարվելու է թեստավորում: Ցանկացողները կարող են դիմել մինչև հունվարի 27-ը», - նշել է մեր զրուցակիցը։

Տեղեկացնենք, որ գրանցվելու և լրացուցիչ տեղեկատվության համար անհրաժեշտ է զանգահարել 097 22 48 84 հեռախոսահամարով։

  • Կիսվել: