երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Մարտակերտում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է տարեց տանտիրոջ դին

Այսօր ժամը 08:07-ին ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում հրդեհ է բռնկվել և, նախնական տվյալներով, այրվում է բնակելի տուն: Ժամը 08:05-ին Մարտակերտի հրշեջ փրկարար մասից կից Առաջաձորի հրշեջ փրկարար ջոկատի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Ժամը 08:15-ին Առաջաձորի ՀՓՋ-ից ևս մեկ մարտական հաշվարկ է մեկնել օգնության, իսկ ժամը 08:40-ին Մարտակերտի հրշեջ փրկարար մասից երրորդ մարտական հաշվարկն է մեկնել օգնության:

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է տան բնակիչ, 1926թ. ծնված Ս. Ս-ի դին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:20-ին, լիամարվել՝ 11:45-ին:

Հրդեհի հետևանքով բնակելի տունն այրվել է ամբողջությամբ: Հրդեհի բռնկման և պատճառած վնասի չափը ճշտվում է: Կատարվում է հետաքննություն:

  • Կիսվել: