ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մարտակերտում հրդեհ է բռնկվել բնակելի երկհարկանի առանձնատան առաջին հարկում

Մարտակերտում հրդեհ է բռնկվել բնակելի երկհարկանի առանձնատան առաջին հարկում

Նոյեմբերի 18-ին ժամը 07:30-ին ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, Մարտակերտ քաղաքի Նալբանդյան 10 հասցեում բռնկված հրդեհի մասին:

Բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու և շիջման աշխատանքներ կատարելու նպատակով ժամը 07:31-ին կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հավարկ:

Հրշեջ փրկարարները կրակը մեկուսացրել են ժամը 07:50-ին, լիամարել՝ 08:55-ին:

Նախնական տվյալներով էլեկտրալարերի կարճ միացումից հրդեհ է բռնկվել բնակելի երկհարկանի առանձնատան առաջին հարկում: Մասնակի այրվել է Մարտակերտ քաղաքի բնակչի կողմից վարձակալած բնակելի տան առաջին հարկի մուտքի առաստաղը:
Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

 

  • Կիսվել: