չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Մարտակերտում ավարտվել են հրետակոծությունից վնասված քաղաքապետարանի շենքի առաջին փուլի վերանորոգման աշխատանքները

Մարտակերտում ավարտվել են հրետակոծությունից վնասված քաղաքապետարանի շենքի առաջին փուլի վերանորոգման աշխատանքները

Մարտակերտ քաղաքում ավարտվել են քաղաքապետարանի շենքի առաջին փուլի վերանորոգման աշխատանքները։ Ինչպես հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից, շենքը վնասվել էր հրետակոծության հետևանքով։
 
Կատարվել է նոր տանիքի և պատուհանների տեղադրում, ինչպես նաև երկրորդ հարկի վերանորոգում։
 
 
Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել նաև առաջին հարկում, որտեղ տեղակայված է Մարտակերտի երաժշտական դպրոցը։
 
 
Շինաշխատանքները կատարվում է «Ա․Գ․Ա․ և Տ․» ՍՊ ընկերության կողմից, իսկ ֆինանսավորումը՝ պետական բյուջեի միջոցներով։

  • Կիսվել: