շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մարտակերտի շրջանում ընթանում են ազատ բնակելի տների վերանորոգման աշխատանքներ

Մարտակերտի շրջանում ընթանում են ազատ բնակելի տների վերանորոգման աշխատանքներ

ԱՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ շրջանի ազատ բնակֆոնդում առկա է 1048 բնակելի տուն։

ԱՀ քաղաքաշինության նախարարության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում առանձնացված բնակելի տները վերանորոգելուց հետո նախատեսված է տրամադրել պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին։
 
Քաղաքաշինության նախարարությունից «Արցախպրես»-ին տեղեկացնում են, որ ծրագիրն ընթացքի մեջ է, և 80 բնակելի տների վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Իսկ 65-ում դրանք ընթացքի մեջ են։

  • Կիսվել: