ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարտակերտի շրջանում շինանյութերի տրամադրման գործընթացն իրականացվում է նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակներում

Մարտակերտի շրջանում շինանյութերի տրամադրման գործընթացն իրականացվում է նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակներում

Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածման նպատակով իրականացվող կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությամբ պայմանավորված՝ շրջաններում սկսվել է ԱՀ կառավարության կողմից բնակչությանը տանիքի շինանյութերի՝ թիթեղների և փայտանյութերի տրամադրման գործընթացը:

Այս մասին տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից:

Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Հովիկ Գյուրջյանի խոսքով՝ բաժինն ապրիլի 1-ից սկսել է շրջանի բնակչությանը շինանյութերի՝ թիթեղների և փայտանյութեր տրամադրել: Համայնքի ղեկավարների կողմից նախօրոք բաժին է ներկայացվել համայնքների ավագանիների որոշումների հիման վրա կազմված ցուցակները, ըստ որոնց՝ ներկայումս կատարվում են հատկացումները:

Մինչև ս.թ. ապրիլի 8-ը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները, հերթերից, մարդկանց կուտակումներից և շփումներից խուսափելու համար համայնքի ղեկավարներն անձամբ շրջվարչակազմից ստանալու և տեղափոխելու են նշված շինանյութերն իրենց համայնքներ, որից հետո դրանք բաժանվելու են ցուցակագրված ընտանիքներին: Հարկ է նշել, որ ցուցակները կազմելիս հաշվի են առնվել առավել կարիքավոր ընտանիքներին:

 

  • Կիսվել: