չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մարտակերտի շրջանի Գառանաքար համայնքը մարզադաշտ կունենա

Մարտակերտի շրջանի Գառանաքար համայնքը մարզադաշտ կունենա

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Մարգարիտա Երվանդյանը ԱՀ Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքի դպրոց է գործուղվել` որպես անգլերենի ուսուցչուհի։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մ. Երվանդյանը նշեց, որ աշակերտների հետ կազմել և մշակել են «Առողջ լինելու արվեստը» նախագիծը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ««Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասին լսելով` մասնակցելու պատրաստակամություն հայտնեցի, քանի որ մտահոգված էի աշակերտների կրթությամբ։ Ծրագիրը իմ աշակերտներին հնարավորություն տվեց մաս դառնալու Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությանը, որի շրջանակներում աշակերտներս հանդես եկան փայլուն մտահղացմամբ՝ ունենալ մարզադաշտ, որտեղ կարող են զբաղվել սպորտով և վարել առողջ ապրելակերպ։

Թեմայի ընտրությունն առաջ քաշվեց` նախ ելնելով համայնքի հնարավորություններից ու աշակերտների հետաքրքրություններից։

Նախագծի իրականացման համար կազմել ենք իրատեսական ժամանակացույց և բյուջե, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է 230 հազար ՀՀ դրամ։

Բնութագրությունը հասանալի չէ

Յուրաքանչյուրի կատարած փոքրիկ ներդրումը մեկ աշակերտի լուսավոր ժպիտ է և նպատակին հասնելու մեկ քայլ», - ասաց Մ. Երվանդյանը։ Մեր զրուցակցի խոսքով՝ նախագիծը իրականացնելուց հետո կհասնեն իրենց նպատակին, այն է՝ նպաստել երիտասարդների շրջանում սպորտի զարգացմանը:

Բնութագրությունը հասանալի չէ«Համայնքի յուրաքանչյուր երեխա կարող է զբաղվել սպորտով և, ինչու չէ, կարող է հենց այդ ազդակը խթան հանդիսանալ այդ բնագավառում բազում հաջողությունների համար։ Հենց այս էլ կլինի Գառնաքար համայնքի զարգացման հիմնաքարերից մեկը», - հավելեց Մ. Երվանդյանը։

  • Կիսվել: