չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մարտակերտի 3 համայնքներում հանվել են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները

Մարտակերտի 3 համայնքներում հանվել են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները

ԱՀ Պարետի 2020 թվականի ապրիլի 28-ի N 10 որոշմամբ փոփոխություններ են կատարվել ԱՀ Պարետի 2020 թվականի ապրիլի 14-ի N 5 որոշման մեջ: Այս մասին տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից:

 
Մասնավորապես, հանվել են N 5 որոշմամբ սահմանված՝ անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքներում:

  • Կիսվել: