հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մարտակերտցին մշակում է իր հողն ու սպասում հարատև խաղաղության. քաղաքապետ

Մարտակերտցին մշակում է իր հողն ու սպասում հարատև խաղաղության. քաղաքապետ

ԱՀ Մարտակերտ շրջկենտրոնում հետպատերազմական շրջանում շարունակվում են վերականգնման աշխատանքները։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը:

«Քաղաքը 4114 բնակիչ ունի: 44-օրյա պատերազմից հետո 1149 մարդ է հաստատվել այստեղ: Գործող երկու դպրոցներում 664 աշակերտ է սովորում, իսկ երկու մանկապարտեզներն ունեն 200 սան: Պատերազմական գործողությունների ժամանակ հանդիսությունների սրահը հիմնովին ավերվել է։ Շենքի վերականգնման աշխատանքները մեկնարկել և ընթանում են պետական միջոցներով: Քաղաքը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով և շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- նշել է Մ. Գյուրջյանը:

Մեր զրուցակիցը ցավով տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ 33 մարտակերտցի է անմահացել, 54-ն էլ` վիրավորվել: Խոսելով բնակիչների զբաղվածության մասին՝ քաղաքապետը նշեց, որ ամեն մեկը զբաղված է իր առօրյա խնդիրներով։ «Մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Մշակում իրենց հողն ու սպասում հարատև խաղաղության»,- ընդգծեց Մ. Գյուրջյանը:

  • Կիսվել: