շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարդկային կյանքը չպետք է չափվի երկրի տարածքով կամ նրա բնական ռեսուրսներով. Boston globe-ի անդրադարձը արցախյան պատերազմի ժամանակ աշխարհի լռությանը

Մարդկային կյանքը չպետք է չափվի երկրի տարածքով կամ նրա բնական ռեսուրսներով. Boston globe-ի անդրադարձը արցախյան պատերազմի ժամանակ աշխարհի լռությանը

Ավտորիտար տիրակալի գլխավորած երկիրը է պատերազմ սկսում պատմական հողերի ինքնիշխանություն ցանկացող ժողովրդի նկատմամբ։ Հազարավոր անմեղ կյանքեր, փախստական երեխաներ ռմբակոծվող եկեղեցիները եւ հիվանդանոցներ, մասշտաբային ռազմական հանցագործություններ։ Այսպես է նկարագրում 2020 թվականի արցախյան պատերազմը Boston globe-ի թղթակից Ստեֆան Փեչդիմալջը:

«Ծանոթ է. բայց սա Ուկրաինան չէ, սա տեղի ունեցել հայերի հետ, որոնք ապրում են իրենց հայրենի Լեռնային Ղարաբաղում, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց 2020 թվականի աշնանը:
Բայց ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ ռուսական ագրեսիայի միջազգային դատապարտումն արագ ու դաժան էր, աշխարհը հիմնականում լռում էր, երբ հայերը հուսահատ աջակցություն ու օգնություն էին խնդրում։

Ամբողջ աշխարհում ապրող միլիոնավոր հայերի համար այս պատմությունը շատ լավ ծանոթ է։ Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհեր, երբ ավելի քան 1,5 միլիոն հայեր համակարգված կերպով ոչնչացվեցին Օսմանյան Թուրքերի կողմից, մի իրադարձություն, որը Թուրքիան մինչ օրս ժխտում է, հայերը սկսեցին ակնկալել, որ իրենց տառապանքներն ու ցավն արժանանան միջազգային ուշադրության:

Սակայն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների եւ Լեռնային Ղարաբաղում պատերազմի միջազգային արձագանքի անհամարժեքությունը միայն ուժեղացրեցին հայերի հիասթափությունը: Աշխարհի կողմից նման անտարբերությունը ավելի սանձարձակ է դարձնում թշնամի բռնապետին:

Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը արհամարհում են միջազգային նորմերը: Եթե աշխարհը գործեր 2020 թվականին, կամ 1915 թվականին, ապա հնարավոր է այսօր ուկրաինական պատերազմը չլիներ, քանզի Պուտինի նման ավտոկրատները կարծում են, որ կարող են անպատիժ ագրեսիա ցուցաբերել այլ ժողովուրդների դեմ։ Այն, ինչ տեղի է ունենում ուկրաինացիների հետ, նման է նրան, ինչ տեղի ունեցավ հայերի հետ։

Ալիևն օգտվեց պատմական ռևիզիոնիզմի պատրվակից, որպեսզի պատերազմ սկսի Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի դեմ 2020թ.: Պնդելով, որ Հայաստանի տարածքի զգալի մասը Ադրբեջանի "պատմական հողերն" են, Ալիևը պատերազմին նախորդած բազմաթիվ ելույթներում այնքան հեռու է գնացել, որ հայտարարել է, թե Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաքը, պատկանում է Ադրբեջանին։ Նա արշավ է սկսել Հայաստանի պատմության եւ գոյության, հայկական ժառանգության եւ մշակութային օբյեկտների, այդ թվում՝ եկեղեցիների եւ վանքերի ոչնչացման ուղղությամբ:

Մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես են ռուսական զորքերը նմանօրինակում Ուկրաինայում ադրբեջանցիներին: Չնայած այդ զուգահեռներին՝ աշխարհը տարբեր կերպ է արձագանքում այս երկու պատերազմներին: Մինչ Ռուսաստանն արդարացիորեն ենթարկվեց տնտեսական պատժամիջոցների և դարձավ վտարանդի, Ադրբեջանը նույնիսկ ապտակ չստացավ։

ՖԻՖԱ - ն եւ ՈւԵՖԱ-ն ՝ ֆուտբոլի աշխարհի խոշորագույն ղեկավար մարմինները, պատժեցին Ռուսաստանին, սակայն Ադրբեջանին թույլ տվեցին անցկացնել 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղերը: Այդ խաղերը տեղի են ունեցել Ադրբեջանի ռազմական ավարների այգու հարևանությամբ, որը փառաբանում և մեծարում է Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի հետ 2020թ.Ղարաբաղյան պատերազմում, ինչը, ըստ էության, մարդու իրավունքների հանդեպ աղաղակող անհարգալից վերաբերմունք է, քանի որ այն փառաբանում է ռազմական հանցագործությունները:

Այգում ցուցադրվում են պատերազմի ժամանակ զոհված հայ զինվորների հարյուրավոր սաղավարտներ և գերիների մոմե ծաղրական մանեկեններ` ծուռ քթերով ու խիտ հոնքերով: Շատերը պատկերված են մարդկանց մահվան պահին կամ շղթաներով գամված բանտախցերում:
Բոլոր հակամարտությունները արժանի են ուշադրության: Մարդկային կյանքը չպետք է չափվի երկրի չափերով կամ նրա բնական ռեսուրսներով: Շատ առումներով Լեռնային Ղարաբաղում 2020 թ. պատերազմը ուկրաինական պատերազմի նախերգանքն էր։ Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում աշխարհը չկարողացավ դասեր քաղել պատմությունից, այնպես էլ, ցավոք, այս պատերազմից դասեր չքաղելով՝ բռնկվեց հերթական պատերազմը»:

  • Կիսվել: