հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում

Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում

Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում՝ իրենց աջակցությունը հայտնելով Տավուշում տեղի ունեցող ակցիաներին եւ պահանջելով չհանձնել Ադրբեջանին տարածքներ Հայաստանից:

Ճանապարհը մոտ 30 րոպե փակ մնալուց հետո ժամանեցին  ոստիկանության աշխատակիցներ եւ պահանջ ներկայացրեցին 2 րոպեի ընթացքում բացել այն, այլաապես կձերբակալեն ակցիա իրականացնողներին:

Ի պատասխան ոստիկանների պահանջին, ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ոստիկանները թող ադրբեջանցիներին պահանջ ներկայացնեն՝ դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից:

  • Կիսվել: