կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Մարդկանց դրսում մնալը հիմնավոր չէ նրանց համար, սա ենք ֆիքսել փոխվարչապետի գրասենյակում հանդիպումից և քննարկումից. Գեղամ Ստեփանյան

Մարդկանց դրսում մնալը հիմնավոր չէ նրանց համար, սա ենք ֆիքսել փոխվարչապետի գրասենյակում հանդիպումից և քննարկումից. Գեղամ Ստեփանյան

Մարդկանց դրսում մնալը հիմնավոր չէ նրանց համար, սա ենք ֆիքսել այսօրվա հանդիպումից և քննարկումից. փոխվարչապետի գրասենյակում հանդիպումից հետո տեղեկացրեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ասացին, որ որևէ ձևով բնակարանի վարձակալության ապահովման ծրագիրը չի կարող շարունակվել, այսինքն՝ կատարվեց այն, ինչ մինչև մտնելն ասում էի, որ հերթական քննարկումն է լինելու քննարկման համար»,-ասաց Ստեփանյանը։ 

Նա նշեց՝ թեև պատասխան, ըստ էության, այն էր, որ չի վերնայավում, բայց ուզում էին, որ կոշտ չհնչի, ասում էին՝ պատրաստ են կառուցողական քննարկումների։ «Ասացին՝ կառուցողական են, որ  առաջարկներ ներկայացնենք բարելավումների վերաբերյալ։ Բայց իմ փորձից կարող եմ ասել՝ անիմաստ է»,-ասաց նա։

ՄԻՊ-ը նշեց, որ քննարկումներին տպավորություն էին ստեղծում, թե իրենց բարձրացրած խնդիրները գիտեն ու իրականություն չեն. «Կամ՝ այլ մոլորակում ենք ապրում, զուգահեռ իրականությունում ենք ապրում, չեն տեսնում, որ մարդիկ իրապես ծանր են ապրում»։

Նա նշեց, որ իմաստ չունի, հանդիպումները և պայքարը պետք է միջազգային հարթակներում շարունակեն։ 

Ստեփանյանի փոխանցմամբ՝ վերջին տվյալներով, Արցախից 2020թ.-ից հետո շուրջ 25 000 արցախցի է արտագաղթել։ 

  • Կիսվել: