Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնը շուրջ 185 տոննա շինանյութ և սարքավորումներ է տեղափոխել Քարվաճառ
Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել բեռների տեղափոխման անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում։
Նշվում է, որ սոցիալական կառույցների և բնակելի տների էներգամատակարարման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի հերթական շարասյունը շուրջ 185 տոննա ուղեբեռ է հասցրել Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի (Քելբաջար) շրջան:
Ինչպես հաղորդվում է, 25 ռազմամեքենաներից կազմված ավտոշարասյունը Քարվաճառ է տեղափոխել էլեկտրական սարքավորումներ, գեներատոր-կայաններ, երկաթբետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր: