երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մանրամասներ ռուսական խաղաղապահ զորակազմի և արցախցի պատգամավորների հանդիպումից

Մանրամասներ ռուսական խաղաղապահ զորակազմի և արցախցի պատգամավորների հանդիպումից

Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, եւ իրենք էլ պետք է շարունակեն վերահսկել միջանցքը, իսկ ադրբեջանցիների ամեն պահանջ կատարելը՝ դա այլ բան է նշանակում։

Այս մասին Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները ասել են նախօրեին ԱՀ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ միավորման հրամանատար Անդրեյ Վոլկովին՝ անդրադառնալով ավելի վաղ ադրբեջանական կողմին նրա տված խոստմանը Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրման մասին։

Արցախցի պատգամավորները շեշտել են, որ ռենտգեն-սկաների տեղադրման անհրաժեշտություն չկա՝ վաղն էլ Ադրբեջանը կարող է ասել, թե այս կամ մեքենան չպետք է անցնի այդ ճանապարհով։ Ի պատասխան Անդրեյ Վոլկովն ասել է, որ իր խոսքը, թե Հայաստանը Արցախին կապող ճանապարհին պետք է մինի մաքսակետ տեղադրվի՝ կոնտեքստից կտրված է ներկայացվել։ Միևնույն ժամանակ Վոլկովն ասել է, թե համաձայն է Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրմանը, խաղաղապահների աշխատանքը բարելավելու համար։

«Բայց նա ընդունեց, որ միջանցքում որեւէ ադրբեջանցի՝ ո՛չ զինվորական, ո՛չ այլ մասնագետ՝ չպետք է լինի»,– InfoPort.am-ի հետ զրույցում նշեցին պատգամավորները։ Վոլկովը ադրբեջանցիների կողմից Գորիս–Ստեփանակերտ ճանապարհը փակելը պրովոկացիա է որակել։ Արցախցի պատգամավորներն էլ ընդգծել են, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն նմանօրինակ դեպքերը կանխելու համար։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3–ին, ադրբեջանցի «բնապահպանները» Շուշի-Քարինտակ խաչմերուկում փակել էին Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը՝ պահանջելով փակել Արցախում շահագործվող հանքերը։ Միևնույն ժամանակ նրանք պնդել են, թե, իբր, այդ ճանապարհով բեռնատարներով զենք–զինամթերք է տեղափոխվում։ Հենց այդ ժամանակ էլ Վոլկովը խոստացել է Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհի վրա մինի մաքսակետ տեղադրել։

  • Կիսվել: