կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մանրամասներ Կարմիր Շուկայի և Թաղավարդի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից. պատմում են բնակիչները (տեսանյութ)

Մանրամասներ Կարմիր Շուկայի և Թաղավարդի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից. պատմում են բնակիչները (տեսանյութ)

Այսօր լուսադեմին՝ ժամը 4-ի սահմաններում, Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ՄԻՊ-ը:

Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն, ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Եվս մի տուն՝ Թաղավարդում: ՄԻՊ-ի ներկայացուցիչներն ու իրավապահները շարունակում են քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքները։

Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում։

 

  • Կիսվել: