ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պետք է կարողանանք լուծել արցախցիների զբաղվածության հարցը. Թանդիլյան

Պետք է կարողանանք լուծել արցախցիների զբաղվածության հարցը. Թանդիլյան

Արցախի Աշխատանքի, սոցիալական և բնակարանային  հարցերի նախարար Մանե Թանդիլյանն արցախցիների զբաղվածության հարցը լուծելու անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Թանդիլյանն ասաց փետրվարի 15-ին հրավիրված քննարկման ընթացքում:

«Արցախի և Հայաստանի կառավարություններն արել են ծրագրեր, որոնցով ուղղակի ֆինանսական աջակցություն ենք տրամադրել մարդկանց, բնականաբար, այս պարագայում սա գուցե երկարաժամկետ առումով լավագույն լուծումը չէ, համաձայն եմ այն մտքի հետ, որ մենք պետք է ոչ թե զուտ գումար տրամադրելու միջոցով լուծենք խնդիրը, այլ զարգացման: Պետք է կարողանանք լուծել արցախցիների զբաղվածության հարցը, որովհետև սա հնարավորություն է տալիս վերականգնվել հետպատերազմյան իրավիճակից»,- ասաց Թանդիլյանը:
 

Նախարարն ընդգծեց, որ բնակիչների զբաղվածության հարցը պետք է կարգավորել տնտեսական լուծումների միջոցով:

  • Կիսվել: