երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում․ ՄԱԿ-ը ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ ԼՂ. Ստեֆան Դյուժարիկ

Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում․ ՄԱԿ-ը ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ ԼՂ. Ստեֆան Դյուժարիկ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է ՄԱԿ-ի կողմից Արցախում հումանիտար առաքելություն իրականացնելու վերաբերյալ հարցին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Արցախում հումանիտար առաքելություն իրականացնելու մասին հարցին, ընդգծել է, որ ՄԱԿ-ը  ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ:
 
Նա հավելել է, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի իշխանությունները կողմից ստեղծվող խոչընդոտների պատճառով:
 
«Մենք հույս ունենք, որ առաջիկայում մենք այդ հարցում առաջընթաց կտեսնենք»,- ասել է Դյուժարիկը:

  • Կիսվել: