ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՄԱԿ-ի առաքելությունն Արցախում է

ՄԱԿ-ի առաքելությունն Արցախում է

ՄԱԿ-ի առաքելությունն Արցախում է: Այս մասին տեղեկացնում է APA-ն։ 

«Առաքելությունը տեղում կծանոթանա իրավիճակին և կգնահատի մարդասիրական կարիքները»,-գրում է աղբյուրը:

Նշվում է նաև, որ առավոտյան առաքելության անդամներն  Աղդամով մեկնել են Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։

Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ավելի վաղ հայտնել էր, որ ՄԱԿ-ի առաքելությունը մի քանի օր կմնա այնտեղ։ Նրա խոսքով՝ կազմակերպության ներկայացուցիչները կծանոթանան զինաթափման գործընթացին։

Փորձագետների խումբը ստացել է Արցախում գտնվելու համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները։

Հայկական կողմի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի առաքելությունը նախատեսում է առաջնային ուշադրություն հատկացնել Արցախի բնակիչների հումանիտար կարիքների արձանագրմանը։ Այն կգնահատի իրավիճակը տեղում՝ փաստագրելով ինչպես տարածաշրջանը լքած, այնպես էլ այնտեղ մնացած մարդկանց հումանիտար կարիքները:

Նշենք, որ վերջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը ԼՂ էր այցելել շուրջ 30 տարի առաջ:

 
 

  • Կիսվել: