հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մահվան ելքով ավտովթար՝ Ստեփանակերտում

Մահվան ելքով ավտովթար՝ Ստեփանակերտում

Մահվան ելքով ավտովթար մայրաքաղաքի Նաբերեժնայա փողոցում:

Այսօր 17:23-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: 17:24-ին դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Մ. Բ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1993թ. ծնված Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչ Թ.Ա.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Ուշադրություն. Հարգելի քաղաքացիներ, Արցախի ճանապարհներին ձյան և տեղ-տեղ մերկասառույցի առկայության պատճառով երթևեկելը դարձել է վտանգավոր. խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

  • Կիսվել: