ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մահվան ելքով ավտովթար Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին

Մահվան ելքով ավտովթար Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչ Ա.Զ-ն իր վարած «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենայով ս.թ. հուլիսի 24-ին ժամը 04:00-ի սահմաններում ԱՀ տարածքից մեկնել է ՀՀ տարածք, սակայն տեղ չի հասել, իսկ հեռախոսահամարն անհասանելի է:

 Ըստ ԱՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության հերթապահ մասի՝ Ա.Զ.-ն իր վարած «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակերտ քաղաքի «Զառին բաղ» կոչվող տեղանքով անցել է հուլիսի 23-ի գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում:
 
Նույն օրը ԱԻՊԾ Շուշիի շրջանի Լիսագորի տեղամասի փրկարարները մեկնել են Լիսագոր-Բերձոր ճանապարահատված՝ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
 
Աշխատանքների արդյունքում Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարահի 59-րդ կմ-ին՝ մոտ 150մ խորության վրա ձորում հայտնաբերվել է ՀՀ Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչ Ա.Զ.-ի (ծնվ.1961թ.) դին և նրա վարած «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան:
 
Փրկարարները նրա մարմինը դուրս են բերել ձորից և շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել Ստեփանակերտի «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ:

  • Կիսվել: