երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մաղավուզի դպրոցի աշակերտների համար շուտով կգործի «Երազանքի դասասենյակ»-ը

Մաղավուզի դպրոցի աշակերտների համար շուտով կգործի «Երազանքի դասասենյակ»-ը

ԱՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքի Մհեր Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցի 6-12-րդ դասարանների աշակերտների համար «Երազանք» հիմնադրամի միջոցներով շուտով կգործի «Երազանքի դասասենյակ»-ը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Վաչագան Ավանեսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«2009թ. պետական միջոցներով վերանորոգվել է դպրոցի մի մասը, իսկ այն հատվածը, որտեղ կգործի «Երազանքի դասասենյակ»-ը, չի վերանորոգվել և չէինք օգտագործում: «Երազանքի դասասենյակ»-ում դպրոցականները կանցկացնեն արտածրագրային պարապմունքներ, որոնք կօգնեն պատանիներին մարզելու միտքը, զարգացնելու երևակայությունը, ձեռք բերելու նոր հմտություններ:

Բնութագրությունը հասանալի չէ Այստեղ նրանք կքննարկեն տարբեր ծրագրեր, կզբաղվեն ընթերցանությամբ, կդիտեն ֆիլմեր:

Բնութագրությունը հասանալի չէ Նմանատիպ ամեն մի նախաձեռնություն կնպաստի համայնքի, դպրոցի զարգացմանը», - նշեց Վ. Ավանեսյանը և հավելեց, որ դպրոցն ունի 91 աշակերտ:

Բնութագրությունը հասանալի չէ Հիմնադրամից տեղեկացրեցին՝ դասասենյակի չափագրման աշխատանքներն արդեն կատարված են, այժմ Groy studio-ի հետ իրականացնում են դիզայներական և նախագծանախահաշվային գործընթաց, որից հետո կսկսվի վերանորոգման փուլը։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: