ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Լույս է տեսել «Վանդալիզմի պետական քաղաքականությունն Ադրբեջանում» գիրքը

Լույս է տեսել «Վանդալիզմի պետական քաղաքականությունն Ադրբեջանում» գիրքը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և հրամանավ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի լույս է տեսել «Վանդալիզմի պետական քաղաքականությունն Ադրբեջանում» գիրքը։

Արցախի թեմից հայտնում են, որ գրքում ներկայացված են Արցախի պատմամշակութային հուշարձանների նկատմամբ ադրբեջանական վայրագությունները:

Գիրքը հրատարակվել է Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային մշակութային ինքնավարության «ԱՐՑԱԽ» էթնոմշակութային կենտրոնի մեկենասությամբ։

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկայում։

  • Կիսվել: