երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ԼՂ-ում ռուսական խաղաղապահներն իրականացնում են մարտական պատրաստության միջոցառումներ. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում ռուսական խաղաղապահներն իրականացնում են մարտական պատրաստության միջոցառումներ. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողները շարունակում են կողմերի սահմանազատման գծում իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման, վերահսկողության, Լաչինի միջանցքով պարենի և տարբեր բեռների փոխադրման խնդիրները:

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ, ինչպես նաև ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքին շրջանաձև հսկողություն իրականացնելու համար»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ, ինչպես նաև խախտումների կանխման վարժանքներ:

  • Կիսվել: