կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԼՂ-ում մնացած հայերի թիվը կարող է տատանվել 50-ից 1000-ի սահմաններում. Դյուժարիկ

ԼՂ-ում մնացած հայերի թիվը կարող է տատանվել 50-ից 1000-ի սահմաններում. Դյուժարիկ

ՄԱԿ-ի առաքելությունը հաշվետվություն է ներկայացրել Արցախ կատարած այցի արդյունքների վերաբերյալ, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ, ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի, ԼՂ-ում մնացած հայերի թիվը կարող է տատանվել 50-ից 1000-ի սահմաններում:

Հաղորդվում է նաև, որ ՄԱԿ առաքելությունը Ստեփանակերտում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ չի հայտնաբերել։

Դյուժարիկի խոսքով՝ տարածաշրջան կատարած մեկօրյա այցի ժամանակ, որի ընթացքում համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտ, ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններ չի հայտնաբերել՝ այդ թվում՝ ներառյալ հիվանդանոցները, դպրոցները, բնակելի շենքերը կամ մշակութային ու կրոնական ենթակառուցվածքները, մինչդեռ բաց խանութներ չեն տեսել։

«Տեղի բնակչիները կամ այլ անձինք պատվիրակությանը վերջին հրադադարի արդյունքում խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն կիրառելու վկայություններ չեն ներկայացրել։

ՄԱԿ պատվիրակութունը գյուղատնտեսական ենթակառուցվածքների վնասում կամ սպանված կենդանիներ չի հանդիպել։

Պատվիրակության անդամները մեքենայով հասել են մինչև Լաչինի միջանցք»,- հավելել է նա։

  • Կիսվել: