չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում դեկտեմբերի 8-ին միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հազորդագրությունից:

Նշվում է, որ 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

՛՛Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:

Հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:

 

  • Կիսվել: