շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել. ՌԴ ՊՆ

Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
 
՛՛Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 
Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ խարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:
 
Հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:

  • Կիսվել: