երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

՛՛Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:

Հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:

  • Կիսվել: