չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
«ԼՂ-ում իրավիճակի սրման ռիսկերը նվազագույն են». Ալիև

«ԼՂ-ում իրավիճակի սրման ռիսկերը նվազագույն են». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ռիսկերը նվազագույն են, հայտնում է TASS-ը։

Այս մասին նա խոսել է Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպմանը։

«Կա քննարկման թեմա, որը կարևոր է՝ հաշվի առնելով տնտեսական նախապատվությունները, տարածաշրջանային համագործակցությունը, տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ամրապնդումը: Սա հատկապես կարևոր է, քանի որ ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո իրավիճակը զարգանում է դրական ուղղությամբ, սրացման ռիսկերը նվազագույն են»,- հանդիպմանն ասել է Ալիևը: 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: